Բաժիններ՝

Էրդողանի կուսակցությունը Գյուլենին կոչ է արել վերադառնալ Թուրքիա

CNN Turk-ի փոխանցմամբ` Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը իսլամական ազդեցիկ հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, կոչ է արել վերադառնալ հայրենիք:

Շահինի խոսքերով` Թուրքիայում ընթացող իրադարձություններում (կոռուպցիոն սկանդալ) հստակություն մտցնելու համար Գյուլենը պետք է վերադառնա երկիր: Ավելի վաղ թուրքական մամուլը գրել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևում կանգնած է հենց Ֆեթհուլլահ Գյուլենը:

Դրա համար պատճառ է դարձել այն, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարեց երկրում Գյուլենի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող ուսումնական հաստատությունների փակման մասին: Գյուլենը, սակայն, հերքել է իր մասնակցությունը Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031