Բաժիններ՝

Երկու տարում Թուրքիայում հրաժարական է տվել 291 օդաչու

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` երկու տարվա ընթացքում` 2012-2013 թվականներին, Թուրքիայում հրաժարական է տվել երկրի ռազմաօդային ուժերի 291 օդաչու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

Վերջինիս խոսքերով` հրաժարական տված օդաչուները հանդիսացել են F-16 և F-4 կործանիչների օդաչուներ: Յըլմազն ընդգծել է, որ այդ օդաչուների հրաժարականը հանգեցրել է Թուրքիայի ռազմաօդային ուժերում կադրային դեֆիցիտի: Դրա հետ մեկտեղ, Յըլմազը հայտարարել է, որ օդաչուների հրաժարականը չի հանգեցնի երկրի ռազմաօդային ուժերի թուլացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս