Բաժիններ՝

Նոր սերնդի ցենտրիֆուգները շահագործման չեն հանձնվել. Սալեհի

РБК-ի փոխանցմամբ` Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ երկրում շահագործման չեն հանձնվել նոր սերնդի ցենտրիֆուգները` նախատեսված ուրանի հարստացման համար:

Սալեհիի խոսքերով` «Վեցյակի» հետ նոյեմբերյան համաձայնագրի պատճառով ավելի քան հազար նոր ցենտրիֆուգներ, որոնք տեղակայվել են ամիսներ առաջ, այդպես էլ չեն միացվել: Սալեհին հավելել է, որ Իրանն այլևս չի տեղակայի ցենտրիֆուգներ:

Դրա հետ մեկտեղ նա հաստատել է, որ իր ինժեներները ստեղծում ու փորձարկում են նոր սերնդի նորանոր ցենտրիֆուգներ: ԱէՄԳ-ի զեկույցի համաձայն, Իրանն ունի 15.240 ցենտրիֆուգ: Այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին տեղակայվել է 1800 ցենտրիֆուգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս