Տարվա ընթացքում գնաճը կազմել է 5.8%
2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.1%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում`գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ:
2013թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը 0.2 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից (0.3%):
2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական ապրանքները թանկացել են 5.6%, այդ թվում՝ պարենային ապրանքները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 4.0%, ոչ պարենային ապրանքները` 3.5%, ծառայությունների սակագները` 9.7%, իսկ հունվար-դեկտեմբերին 2012թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 5.8%, 5.8 4.6 և 6.4%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-2.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.7%-ով: