
Էրդողանը պատրաստ է հրաժարական տալ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը Սաքարյա նահանգում ունեցած ելույթում հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա պահանջի Թուրքիայի ժողովուրդը.
«Եթե թուրք ժողովուրդը պահանջի, որ մենք հրաժարվենք իշխանությունից, ապա մենք պատրաստ ենք դրան: Սակայն ժողովուրդը չի ցանկանում դա: Թուրք ժողովուրդը կանգնած է ընտրության առջև. շարունակել զարգացումը և կառուցել նոր Թուրքիա կամ էլ դառնալ նախկին, թույլ Թուրքիան: Կան ուժեր, որոնք ցանկանում են, որ Թուրքիան դառնա նախկինը»:
էրդողանը ընդգծել է, որ եթե Թուրքիայում կա կոռուպցիա, ապա կառավարությունը վաղ թե ուշ կպարզի դա: