Սիրիայում բռնությունների աճը ծառայում է ռազմական միջամտության կողմնակիցների շահերին. Բան Կի Մուն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ժնև 2» խաղաղության կոնֆերանսի նախաշեմին Սիրիայում բռնությունների աճը ծառայում է միայն նրանց շահերին, ովքեր ձգտում են հասնել Սիրիայում արտաքին միջամտությանը:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի տարածած համաձայնությունում: Դրանում նշված է, որ Սիրիայի ժողովուրդն արդեն իսկ բավական տառապել է հակամարտությունից, և որ բռնությունների հետագա աճը ձեռնտու է միայն նրանց, ովքեր միակ ելքը համարում են ռազմական լուծումը:
Բան Կի Մունը հակամարտող կողմերին կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, առևանգվածներին, վերջ դնել քաղաքների շրջափակմանը և անարգել մուտք ապահովել բոլոր կարիքավորների համար: Մունն ընդգծել է, որ անհրաժեշտ է հասնել բռնության մակարդակի նվազեցմանը և միտված լինել հակամարտության խաղաղ ու քաղաքական կարգավորմանը: