Մոտ ապագայում վրացական բիզնեսի առջև բացվելու է ԵՄ-ի 500 միլիոնանոց շուկան. Կվիրիկաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ապագայում վրացական բիզնեսի առջև բացվելու է ԵՄ-ի 500 միլիոնանոց շուկան: Այս մասին տարվա արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վերջինիս խոսքերով՝ Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) նախաստորագրումը դարձավ 2013 թվականի հաջող նախագծերից մեկը.

«Արդյունքում, մենք կստանանք նոր ձեռնարկությունները, մեծաթիվ աշխատանքի տեղավորված քաղաքացիներ, արտահանման մեծացում և նոր ներդրումներ: Այդ ամենը դառնալու է կայունության երաշխիք և երկրի տնտեսական անդառնալի աճ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031