Բաժիններ՝

Ռեջեփ Թայյիփ Էրդողանի որդին կոռուպցիոն գործի շրջանակներում կանչվել է հարցաքննության. Radikal

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ դատախազ Մուամմեր Աքքաշը կոռուպցիոն գործի հետաքննության շրջանակներում կայացրել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանին ձերբակալելու մասին որոշում: Բիլալ Էրդողանը՝ որպես կասկածյալ, 2014 թվականի հունվարի 2-ին կանչվել է հարցաքննության և պետք է ցուցմունքներ տա կոռուպցիոն գործով:

Նշվում է, որ Մուամմեր Աքքաշն իր որոշման մասին դեկտեմբերի 25-ին իրազեկել է Ստամբուլի անվտանգության ծառայությանը: Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ թուրքական դատախազությունը թիրախ է ընտրել իր որդուն, մտադիր է կալանավորել նրան և դրանով իսկ ճնշում գործադրել կառավարության վրա:

fft16_mf1882984

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031