Բաժիններ՝

Ուկրաինական բանակի թվակազմը կրճատվելու է 60.000-ով. Լեբեդև

Факты թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտարարել է, որ ուկրաինական բանակի թվակազմը մոտակա 4 տարում կրճատվելու է 60.000 մարդով: Նա հավելել է, որ կրճատումն առաջին հերթին առնչվելու է ապավոհման ստորաբաժանումներին:

Ուկրաինական բանակը պետք է մինչև 2014 թվականի ավարտն ամբողջովին անցում կատարի պայմանագրային զինծառայողներով կոմպլեկտավորվելուն: 2013 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է երկում վերջին զորակոչի անցկացման մասին հրամանը:

Լեբեդևն ընդգծել է, որ ներկա դրությամբ ուկրաինական բանակի թվակազմը կազմում է 182.000 մարդ, որից մարտական զորամասերում է ծառայում 70.000-ը, մինչդեռ 2017 թվականին այդ ցուցանիշները կազմելու են համապատասխանաբար 122.000 և 65.000 մարդ:

Նախարարը մանրամասնել է, որ պլանավորված է 2014 թվականին կրճատել մոտ 2500 սպայի, 2015 թվականին՝ 1800 սպայի, 2016 թվականին՝ 3000 սպայի և 2017 թվականին՝ ևս 3000 սպայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս