
Քաղաքացին օգտագործել է կեղծ անձնագիր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Մ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Հ. Մ.-ն, հանդիսանալով Վրաստանի Հանրապետության քաղաքացի, առանց օրինական հիմքերի 2007 թվականին, այնուհետև` 2009 թվականին ՀՀ ոստիկանության Արագածի անձնագրային բաժնից ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որը վերջին անգամ օգտագործել է 2013թ. դեկտեմբերի 3-ին` այն ներկայացնելով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելիս:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն