Բաժիններ՝

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր մեկնում է Թուրքիա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակության թուրքական այցը:

Հասանովը նախ կայցելի Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարան (Անըթքաբիր), ինչից հետո հանդիպելու է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի ու Թուրքիայի զնված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի հետ:

Հասանովին այսօր ընդունելու է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Իր երկօրյա թուրքական այցի շրջանակներում Հասանովը հանդիպումներ է ունենալու ռազմական տարբեր կառույցներում: Հասանովը նաև այցելելու է թուրքական ռազմական արդյունաբերության TAİ և ASELSAN առաջատար ընկերություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031