
The Economist-ը «Տարվա երկիր» է ճանաչել Ուրուգվայը

Բրիտանական The Economist պարբերականն առաջին անգամ որոշել է հայտարարել «Տարվա երկրի» մասին: Պարբերականի ընտրությունը կանգ է առել Ուրուգվայի վրա: Պարբերականի խմբագրակազմն իր ընտրությունը պայմանավորել է նրանով, որ Ուրուգվայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները, ինչպես նաև թմրանյութերի արտադրությունը, վաճառքն ու սպառումը:
Պարբերականն ընդգծում է, որ միասեռ ամուսնությունների օրինականացումն առաջադեմ միջոց է, որն ընդհանուր առմամբ ավելի երջանիկ կդարձնի մարդկանց: Մարիխուանայի օրինականացման հետ կապված՝ պարբերականն ընդգծել է, որ դա Ուրուգվայի իշխանություններին հնարավորություն է տվել կենտրոնանալ առավել ծանր հանցագործությունների վրա և ձերբազատվել խաբեբաներից:
Բացի այդ, պարբերականն ընդգծել է նաև Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային, ով համեստ մարդ է, ապրում է ոչ շքեղ տանը, աշխատանքի է մեկնում Volkswagen Beetle ավտոմեքենայով և թռչում է էկոնոմ դասի ինքնաթիռի տոմսով: