
Հալեպի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 330 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 9 օրերին Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 330 մարդ: Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված սիրիական SOHR (Syrian Observatory for Human Rights) իրավապաշտպան կազմակերպությունը:
SOHR-ի հաշվարկներով՝ սպանվածների թվում կա 99 երեխա, մոտ 30 կին և մոտ 30 ապստամբ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը դեկտեմբերի 15-ից ռմբակոծում են Հալեպում ապստամբների դիրքերը:
Սիրիայի անվտանգության կառույցներում գործակալության աղբյուրը հայտնել է, որ իշխանություններն ավիահարվածների մարտավարությունը նախընտրել են նրա համար, քանի որ չունեն բավականաչափ մարդիկ՝ ցամաքային գրոհ կազմակերպելու համար:
Աղբյուրը խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի առկայությունը բացատրել է նրանով, որ ապստամբները թաքնվում են բնակելի շրջաններում: Սիրիայի կառավարական զորքերն ու ապստամբները Հալեպի համար պայքարում են 2012 թվականի ամռանից: