Բաժիններ՝

Արմեն Երիցյան. Մենք դեռ շատ անելիքներ ունենք

Այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Նախարարը հանդիպեց դասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ողջունելով ներկաներին` նախարար Ա. Երիցյանը մասնավորապես ասաց.

– Հարգելի գործընկերներ, ես դրական եմ գնահատում 2013 թվականի ընթացքում ձեր կատարած աշխատանքը: Հատկապես կարևորում եմ Լուսակերտի ուսումնական կենտրոնի ստեղծումն ու բարեկարգումը` հսկայածավալ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ: Սակայն մենք դեռ շատ անելիքներ ունենք, մեր պրոֆեսորների շարքերը պետք է համալրեն նորերը, պիտի զարգացնենք և ավելացնենք ակադեմիայի ֆակուլտետները, ունենանք ԱԻՆ գիտական կենտրոն և առհասարակ` 2014 թվականը հայտարարենք գիտելիքի տարի: Տարին պետք է առատ լինի նոր ձեռքբերումներով ու առաջընթացով:

Հանդիպման ընթացքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Հ. Մաթևոսյանը նշեց, որ ակադեմիան շուտով կպատրաստի սեյսմիկ պաշտպանության ոլորտի մասնագետների` կիրառական սեյսմոլոգների: ԱԻ նախարարն ընդգծեց, որ ակադեմիայի լավագույն շրջանավարտներն աշխատանքի կանցնեն նախարարության համակարգում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս