Բաժիններ՝

Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. «Մենք արձագանքելու ենք, մենք կտանք հայելային արձագանք»:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Լորա Լուկաս-Մագնուսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է «Մագնիտսկու ցուցակում» նոր անուններ ընդգրկելը և ընդլայնելու է այն:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե եվրոպական «Մագնիտսկու ցուցակը» կարող է հայտնվել 2014 թվականին:  Սերգեյ Մագնիստկին սպանվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկվայի «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում:

Դա առաջացրեց հասարակական մեծ արձագանք և ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը: Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականի նոյեմբերի 24-ին: Դրանից առաջ Մագնիտսկին հետաքննում էր բյուջեից միլիարդավոր ռուբլու յուրացումների հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս