
Վթարի է ենթարկվել դերասանուհի Անի Երանյանը. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճապանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 16:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47QV 777 համարանիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Վարորդները հայտնել են, որ առողջական գանգատներ չունեն և նյութերը նախապատրաստվել են անվարույթ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Անի Երանյանի ֆեյսբուքյան էջից: