Աշխարհի 5 ամենաթանկարժեք կոկտեյլները (լուսանկարներ)
Կոկտեյլների սիրահարների համար LuxLux.net-ը կազմել է աշխարհի 5 ամենաթանկ կոկտեյլների ցանկը՝ տեղեկացնելով, թե որտեղ կարելի է դրանք փորձել և որքան հարկ կլինի վճարել։
Martini Of The Rock
Աշխարհի ամենաթանկ կոկտեյլը արժե 10 հազար դոլար։ Նրա պարունակության մեջ հազվագյուտ խմիչքներ կամ թանկարժեք մրգեր չկան։ Սակայն փոխարենը՝ կա ադամանդ՝ 1.5 կարատի չափով։ Այդ անսովոր կոկտեյլը հնարավոր է պատվիրել նյու-յորքյան Algonquin հյուրանոցին կից գործող բարում։
Diamond Cocktail
Եվս մեկ ադամանդային կոկտեյլ։ Այն հնարավոր է գնել լոնդոնյան հայտնի Piano Bar-ում՝ 4350 դոլարով։ Կոկտեյլի բաղադրիչներն են Remy Martin Louis XII կոնյակը, որի մեկ շիշն արժե 2 հազար դոլար, և Charles Heidsieck Vintage 2001 շամպայնը։ Գավաթը զարդարված է մեծ ադամանդով, որի գինը կարող է հասնել մինչև 9 000 դոլարի։
Sapphire Martini
Այս կոկտեյլն անկասկած դուր կգա բարձրաշխարհիկ կանանց, որոնք չեն ափսոսի վճարել 3 հազար դոլար՝ մեկ գավաթի համար։ Կարելի է փորձել ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի Foxwoods Resort խաղատան բարում։ Բաղադրության մեջ մտնում է չոր վերմուտ, լիկյոր Blue Curacao և չոր անգլիական ջին Bombay Sapphire։ Բաժակի եզրը զարդարված է կապույտ շաքարով։ Սակայն կոկտեյլի գլխավոր արժեքը սապֆիրով զարդարված պլատինե օղերն են։
Platinum Passion
Այս էկզտիկ կոկտեյլն արժե 1.5 հազար դոլար։ Այն առաջարկում են Նյու-Յորքի Duvert ռեստորանի հաճախորդներին։. «Պլատինե կիրքը» պարունակում է թանկարժեք Ruinart շամպայն և L’Esprit de Courvoisier կոնյակ։ Ավելացվում է նաև մարակույի, վայրի մեղր, պտուղներ և կիտրոնի հյութ։
Mai Tai
Այս կոկտեյը դարձել է համադամասերների համար իսկական լեգենդ։ Արժե 1400 դոլար։ Հնարավոր է փորձել Նյու-Յորքի հայտնի թաղամասերից մեկում՝ Բրուքլինում գտնվող Merchant Hotel հյուրանոցի բարում։ Գլխավոր բաղադրիչը յուրահատուկ ջամայական ռոմն է։ Ինչպես պնդում է հյուրանոցի տերը, աշխարհում մնացել է ընդամենը 6 շիշ այդ ռոմից։ Այդ իսկ պատճառով, ռոմի պաշարները հյուրանոցում գտնվում են շուրջօրյա հսկողության տակ։