Վիկտոր Յանուկովիչը եվրաինտեգրացիոն օրենք է ստորագրել
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է ընտրական օրենսդրության փոփոխման մասին եվրաինտեգրացիոն օրենք: Այս մասին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:
Ուկրաինայի Գերագույն ռադան (խորհրդարան) նոյեմբերի 28-29-ին տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ դիտարկել է մի շարք օրենքներ, որոնք անհրաժեշտ էին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար: Ընտրությունների մասին օրենքը հանդիսացել էր Վիլնյուսի գագաթաժողովից առաջ Գերագույն ռադայի ընդունած վերջին փաստաթուղթը:
Նոյեմբերի 21-ին Գերագույն ռադան ընդունել էր ժողովրդական պատգամավորների ընտրության վերաբերյալ օրենսդրությունում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Երկրորդ ընթերցմամբ և ընդհանրապես դրա օգտին քվեարկել է 365 պատգամավոր:
Օրենքը նախատեսում է արտերկրում ստեղծել ընտրական օկրուգ, որն իր մեջ կներառի արտերկրի բոլոր ընտրատեղամասերին, փոփոխել շրջակա ընտրական հանձնաժողովների ձևավորման ընթացակարգերը, նվազեցնել գրանցման ժամանակ դրամական գրավի չափը, սահմանափակել ընտրական հիմնադրամի չափը, ինչպես նաև խստացնել ընտրությունները լուսաբանող լրատվական գործակալությունների նկատմամբ ներկայացվող պահանջները: