
Իլհամ Ալիևը հաստատել է 2014 թվականին Ադրբեջանի պետբյուջեի մասին օրենքը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հաստատել է «2014 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի մասին» օրենքը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Առկա տեղեկատվության համաձայն, 2014 թվականին Ադրբեջանի պետբյուջեի եկամտային մասը կազմում է 18 միլիարդ և 384 միլիոն մանաթ (23 միլիարդ և 570 միլիոն դոլար), իսկ ծախսային մասը կազմում է 20 միլիարդ և 63 միլիոն մանաթ (25 միլիարդ և 721 միլիոն դոլար): Մեկ մանաթը հավասար է մոտավորապես մեկ եվրոյի:
Տվյալ օրենքն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից: