
Վրաստանի վարչապետը մոտ ժամանակներս կմեկնի Բրյուսել և Վաշինգտոն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շատ շուտով կմեկնի ԱՄՆ-ը: Այս մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Նրա խոսքերով՝ Իրակլի Գարիբաշվիլին ԱՄՆ-ում ունենալու է շատ բարձր մակարդակի հանդիպումներ:
Նախարարը կանխատեսել է, որ 2014 թվականը լինելու է շատ ավելի դինամիկ տարի՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության տեսանկյունից, և այցերը կլինեն ավելի ակտիվ, ընդ որում՝ թե՛ Վրաստանում, թե՛ արտերկրում: Պետրիաշվիլին հավելել է, որ Գարիբաշվիլին պլանավորել է 2014 թվականի հունվարի երկրորդ կեսին մեկնել Բրյուսել և հանդիպել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:
Պետրիաշվիլիի խոսքերով՝ իր այցերի շարքն ինտենիսվացնելու է նաև երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: