Ալեքսանդր Արզումանյան. Տպավորություն է, որ նման որոշումները կայացվում են վիճակահանությամբ, գիր կամ ղուշ-ով

Այն, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին փաստաթղթերը Ազգային Ժողովին վավերացման են բերվում արտահերթ նիստում՝ անընդունելի է: Այս մասին ԱԺ աիբոինից մտքերի փոխանակման ժամին հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Առավել ևս, երբ համապատասխան եզրակացությունները պատգամավորներին են տրվում նիստերի դահլիճում՝ քննարման մեկնարկին զուգընթաց: Մենք պետք է ժամանակ ունենանք՝ մանրակրիտ ուսումնասիրելու փաթեթները, մանավանդ, երբ խոսքը ճակատագարական հարցերի մասին է»,- դժգոհեց Ալեքսանդր Արզումանյանը:

Ինչ վերաբերում է ռուսական գազի դիմաց Հայաստանի 300 մլն կուտակած պարտքին, ապա Ալ. Արզումանյանն ասաց, թե գործարքը նման է «հանցագործության մասին հաղորդման», ինչը ներքին օրենսդրական հարցում մոտ ապագայում կարգավորվելու է: Նա հորդորեց նկատել, որ խոսքը ոչ թե միջպետական այլ՝ միջկառավարական պայմանագրի մասին է, ըստ որի՝ ՀՀ սահմանադրությանը, օրենքներին համապատասխան կարգավորվում են ՀՀ կառավարության իրավասության մեջ մտնող հարաբերությունները:

«Այստեղ պետք է ասեմ, որ այս փաստաթուղթը ոչ միայն իրավասությունից դուրս է հանում կառավարությանը, այլև՝ ակնհայտորեն խախտում է Սահմանադրությունը: Այս համաձայնագրով ոչ միայն խախտվում է նախագահների, պատգամավորների՝ սահմանդրությամբ երաշխավորված լիազորությունների կատարումը, այլև՝ արգելանք է դրվում կոնկրետ ոլորտում օրինաստեղծ կամ կարգավորող գործողությունների վրա»,- հայտարարեց պատգամավորը:

Նա ընդգծեց նաև, որ փաստաթղթում կան «տիեզերական մակարդակի» հատվածներ: «Դա մենք տեսնում ենք 10-րդ հոդվածում: Ես նման պրակտիկայի չեմ հանդիպել՝ չգիտեմ… Այսինքն՝ համաձանագիրը ստորագրողները մեզ ասում են, որ ի հեճուկս ՀՀ ընտրողների, մի քանի սերունդների, մոտակա 30 պատգամավորները, նախագահները այս ոլորտում պարտավոր են շարժվել Տիգրան Սարգսյանի, Արմեն Մովսիսյանի պատկերացրած քաղաքական կոնյուկտուրայի պատկերացումներով և այս ընթացքում չքննարկել անգամ որևէ հարց, որը 2013 թվականին տվյալ անձավորությունների սրտով չէ: Նույնիսկ ռուսական ցարերն այս աստիճան քմահաճ չեն եղել»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, թե պայմանագրերը հակասահմանադրական չեն, Ալ. Արզումայնաը նշեց. «Մենք բազմիսցս ենք հանդիպել իրավիճակների, երբ անհասկանալի է՝ ինչով է առաջնորդվում ՍԴ-ն: Տպավորություն է, որ նման որոշումները կայացվում են վիճակահանությամբ, գիր կամ ղուշ-ով: Փչացած ժամացույցն անգամ կարող է օգտակար լինել, քան ՍԴ եզրակացությունները, որովհետև ժամացույցն օրը երկու անգամ ճշգրիտ ժամ է ցույց տալիս»:

Նա հայտարարեց նաև, որ համաձայնագիրն անընդունելի է ՀՀ-ի համար և նշեց՝ կողմ քվեարկելը բարդ դրության մեջ է գցելու ոչ միայն իշխանությանը, ընդդիմությանը, այլև՝ մեր զավակներին, թոռներին:

«Կոչ եմ մեծամասնությանը գիտակցել, որ սա ապտակ է Ազգային ժողովին, ապտակ է հայոց պետականությանը և սպառնում է հայոց պետականությանը»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս