Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանը բարձր մակարդակի ռազմական երկխոսության արդյունքներով արձանագրություն են ստորագրել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ավարտվել է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը, որը մեկնարկել էր դեկտեմբերի 18-ին:

Նիստի ժամանակ քննարկվել են ռազմական, ռազմա-տեխնիկական ոլորտներում, կադրերի նախապատրաստման, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Բացի այդ, նիստի շրջանակներում քննարկվել են ռազմա-քաղաքական հարցեր: Նիստի արդյունքներով՝ կողմերն արձանագրություն են ստորագրել: Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսություն անցկացվում է տարեկան մեկ անգամ՝ սկսած 2007 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031