Վրաստանի նախագահը հաջորդ շաբաթ կժամանի Ադրբեջան. աղբյուր
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաջորդ շաբաթ կժամանի Ադրբեջան: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:
Դա կլինի Վրաստանի նախագահի պաշտոնում Գեորգի Մարգվելաշվիլիի առաջին այցն Ադրբեջան: Պլանավորված է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջան էր այցելել և վերջինիս նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել էր Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Վերջինիս ադրբեջանական այցը կապված էր «Շահ Դենիզ 2» նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հետ: