
Ռուսաստանը «Իսքանդեր-Մ» հրթիռային համալիրներ է տեղակայել Կալինինգրադի մարզում. Bild

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Կալինինգրադի մարզում տեղակայել է «Իսքանդեր-Մ» հրթիռային համալիրներ: Այս մասին պարբերականին հայտնել են անվտանգության կառույցներում նրա աղբյուրները:
Նրանց հաղորդմամբ՝ արբանյակային լուսանկարները վկայել են, որ Կալինինգրադում, ինչպես նաև Մերձբալթյան երեք երկրների սահմանների երկայնքով տեղակայված է առնվազն 10 հատ «Իսքանդեր-Մ» համալիր: ՌԴ ՊՆ-ը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Bild-ն ընդգծել է, որ «Իսքանդեր-Մ» համալիրները կարող են հագեցվել թե՛ սովորական մարտագլխիկներով հրթիռներով, թե՛ միջուկային մարտագլխիկներով հրթիռներով: «Իսքանդեր-Մ»-ի հեռահարությունը կազմում է մինչև 500 կիլոմետր, ինչի համար էլ չի բացառվում, որ այդ հրթիռները կարող են հասնել 527 կիլոմետր հեռավորության վրա ընկած Բեռլին:
2011 թվականին Ռուսաստանի տվյալ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է Կալինինգրադում ծավալել «Իսքանդեր-Մ» հրթիռներ՝ ի պատասխան ԵվրոՀՀՊ-ի ծավալման, ինչն առաջին հերթին լրջորեն անհանգստացրել էր Մերձբալթյան երկրներին: