
Ուկրաինայի հարցում Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև գոյություն չունի «պարանի ձգում». Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև գոյություն չունի «պարանի ձգում»:
Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ օտար հյուրերն այցելում են Մայդան, ինչն իր ազդեցությունն է թողնում իրենց ուկրաինացի գործընկերների զգացական կողմի վրա: Պեսկովը հույս է հայտնել, որ ժամանակի հետ մեկտեղ ուկրաինացիները մի կողմ կդնեն զգացմունքները և օբյեկտիվ դատողություններ կանեն:
Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian թերթը գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է Ուկրաինայի համար պայքարի նշաձողը՝ Ուկրաինայի համար 1/3-ով կրճատելով ռուսական գազի գինը և համաձայնվելով տրամադրել 15 միլիարդ դոլար: