Թուրքիայի ու ԵՄ-ի փոխհարաբերություններում սկսվել է նոր փուլ. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման համաձայնագրերի կնքումը: Դրա հետ կապված՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ու ԵՄ-ի միջև հարաբերություններում սկսվել է նոր փուլ.

«Երբ ԵՄ-ը Թուրքիայի քաղաքացիների համար չեղյալ կհայտարարի վիզային ռեժիմը, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ ԵՄ-ի անդամ երկրները չեն բախվի դրա հետ կապված որևէ խնդրի: Ընդհակառակը, վիզայի վերացումը կհանդիսանա հերթական քայլը մեր հարաբերություններում:

Թուրք ձեռնարկատերերը, մշակութային գործիչները, մարզիկները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կկարողանան արագ և հանգիստ ճամփորդել մի երկրից մյուսը: Ես մշտապես հայտարարում եմ, որ մենք չենք գալիս ԵՄ-ի երկրների համար բեռ դառնալու, մենք գալիս ենք նրանց կրած բեռի կիսելու համար»:

Էրդողանի կանխատեսմամբ՝ Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց վիզայի ԵՄ-ում շրջել արդեն 3.5 տարի անց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031