
ԵՄ-ն ու Թուրքիան Անկարայում ստորագրել են Հետընդունման մասին համաձայնագիրը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու Թուրքիան Անկարայում ստորագրել են վիզային ռեժիմի դյուրացման մասին և ապօրինի ներգաղթյալներին հետ ընդունելու մասին համաձայնագրերը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի Խորհուրդը:
Դրանում նշված է, որ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրերը նախատեսում են մեղմացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզա ստանալու ընթացակարգերն ու կրճատել շենգենյան վիզա տրամադրելու համար սահմանված ժամկետը:
Դրա դիմաց Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել ԵՄ-ի երկրներից վտարված իր քաղաքացիներին, որոնք ապօրինաբար գտնվել են Եվրոպայում: Դա ամրագրված է հետընդունման մասին համաձայնագրում: Այդ հարցերի շուրջ բանակցությունները տևել են 10 տարի: Ակնկալվում է, որ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև վիզային ռեժիմը կվերացվի 3.5 տարի անց: