Դավութօղլուն անհրաժեշտ է համարել հայկական կողմի հետ հանդիպումներ անցկացնելը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում պատասխանել է իր երևանյան այցի հետ կապված իրեն հասցեագրված մեղադրանքներին:
Դավութօղլուն հայտարարել է, որ «արդար հիշողության» շրջանակներում Հայաստանի և հայերի հետ հանդիպելը մեղք չէ, և որ դա անհրաժեշտ քաղաքականություն է. «Փակ դռների հետևից միմյանց նկատմամբ (հակա)քարոզչություն անելով չես հասնի պատմական հարցերի լուծմանը»:
Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան հարևան և տարածաշրջանային երկրների հետ ստեղծել է փոխհարաբերությունների զարգացման հատուկ մեխանիզմներ, ինչը մասնավորապես վերաբերում է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդների ստեղծմանը: