Բաժիններ՝

Երևանում բռնաբարել են 18-ամյա աղջկա

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Երևանում բռնաբարել են 18-ամյա մտավոր խնդիրներ ունեցող Աիդային (անունը փոխված է), ով հանդիսանում է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների ցերեկային կենտրոնի սանը:

Աղջկան, ինչպես և ամեն օր, տանից ընդամենը 50-100 մետր հեռավորության վրա իջեցրել է կենտրոնի ավտոմեքենան, որը երեխաներին ամեն օր տուն է տանում, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը:

Panorama.am-ի հետ զրույցում «Փրկություն» կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը պատմեց, որ մոր խոսքերով, դա միակ օրն է եղել, երբ երեխային չեն դիմավորել, իսկ մինչ այդ միշտ Աիդային դիմավորող եղել է.

«Մայրն ինձ պատմեց, որ եկել է տուն ու տեսնելով, որ Աիդան չի վերադարձել` անմիջապես զանգահարել վարորդին, ինչը հաստատեց նաև մեր վարորդը: Դրանից հետո զանգահարել է հիվանդանոց, մտածելով, թե երեխան, հնարավոր է, սայթաքել-ընկել է, հետո գնացել է ոստիկանության բաժանմունք և եղել է այնտեղ, երբ տանից զանգահարել ասել են, որ Աիդան այլայլված վիճակում տուն է եկել: Անմիջապես ոստիկանների հետ վերադարձել են տուն.. »,- պատմեց տնօրենը:

Հաջորդ օրը ոստիկանությունում պահանջել են կենտրոնի մանկավարժ-հոգեբանի ներկայությունը հարցաքննության ժամանակ, որի ժամանակ էլ պարզվել է, որ հանցագործը Աիդային նստեցրել է տաքսի, տարել սկզբում Հաղթանակի այգի, ինչից հետո «Վստրեչի» կամուրջի տակ բռնաբարել ընդամենը մեկ ամիս առաջ չափահաս դարձած աղջկան: Բռնաբարության փաստը հաստատել է նաև դատաբժշկական փորձաքննությունը, նաև այն, որ Աիդան կույս է եղել.

«Ցավը գիտեք ինչո՞ւմ է: Միթե տվյալ անհատը չի գիտակցել ինչ քայլի է գնում, արդյո՞ք մտածել է, որ սա այսպես էլ կմնա»,- նշեց Ա.Աբրահամյանն ու հավելեց, որ բռնաբարություն կատարելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն նրան բաց են թողել` չբացակայելու ստորագրություն վերցնելով:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս