Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Ակունք գյուղում. ոստիկաններն արգելել են գյուղացիների ելումուտը

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղը շրջափակված է ոստիկաններով, որոնք բնակիչներին թույլ չեն տալիս գյուղից դուրս գալ դեկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած դեպքից հետո, որի հետևանքով սպանվել են 39-ամյա Կամսար Հակոբյանն ու 22-ամյա Հարություն Հայրապետյանը։

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ակունքի բնակիչները։

«Առավոտից փակել են գյուղ մտնող ճանապարհն ու արգելում են, որ գյուղից դուրս գանք կամ էլ գյուղ մտնենք. ոստիկաններն ասում են, որ հետաքննություն են անում»,- ասել է գյուղացիներից մեկը։

Կատարվածի մասին գյուղում քիչ բան գիտեն. «Ասում են, որ երեկ գիշեր մեր էս երկու գյուղացիներն ու սպանողը միասին քեֆի են եղել մեր գյուղի ռեստորանում, հարբել են, կռիվ հրահրել, որից հետո էլ մերոնց սպանել են»։

Ըստ գյուղում տարածված տեղեկության` սպանողը Վարդենիս քաղաքից է, սպանվածները՝ Ակունքից։

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղը շրջափակված է ոստիկաններով, որոնք բնակիչներին թույլ չեն տալիս գյուղից դուրս գալ դեկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած դեպքից հետո, որի հետևանքով սպանվել են 39-ամյա Կամսար Հակոբյանն ու 22-ամյա Հարություն Հայրապետյանը։

«Առավոտից փակել են գյուղ մտնող ճանապարհն ու արգելում են, որ գյուղից դուրս գանք կամ էլ գյուղ մտնենք. ոստիկաններն ասում են, որ հետաքննություն են անում»,- ասաց գյուղացիներից մեկը։

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս