Քաղավիացիայի պետի հորեղբայրը հայտնվել է միջազգային սկանդալում
hetq.am-ը գրում է. Բրիտանական «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը հայտարարել է 19 անձի եւ ընկերության (Եվրոպայից եւ Ասիայից) մասին, որոնք օժանդակել են իրանական «Mahan Air» ավիաընկերությանը: ԱՄՆ-ն այս մասնավոր ընկերությանը մեղադրում է Իրանի զինված ուժերին միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտ, տրամադրելու եւ Սիրիա զենք տեղափոխելու մեջ: Այդ իսկ պատճառով ամերիկյան իշխանությունները արգելել են «Mahan Air»-ին որեւէ գնում կատարել ԱՄՆ-ից:
Բայց ահա, փաստորեն, հայտնվել են միջնորդներ, որոնք «ներգրավված են ավիացիոն գնումների անօրինական ցանցում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ արգելքները շրջանցելու համար»: Հայտարարության մեջ նշվում է, որ միջնորդների մեծ մասը Թուրքիայից են, մյուսները՝ Հայաստանից, Հունաստանից, Իրանից, Թայլանդից եւ Միացյալ Արաբական Էմիրություններից: Ըստ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի՝ դրանց մեջ են հունական «Aeolian Airlines» եւ հայկական «Վերթիռ» ավիաընկերությունները: Վերջիններս ընդգրկվել են հատուկ ցուցակում, որից հետո նրանց արգելվել է ԱՄՆ-ից որոշ ապրանքներ գնել, մասնավորապես՝ ավիացիոն շարժիչներ եւ թռիչքային մասեր:
Առանց ԱՄՆ իշխանությունների թույլտվության ոչ մի ընկերության (լինի տեղական, թե արտասահմանյան) իրավունք չունի որեւէ ապրանք վաճառել: Պատճառը հայտնի է. Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է միջուկային զենք պատրաստելու մեջ եւ կասկածներ ունի, որ Իրանին վաճառվող ապրանքները կարող են օգտագործվել՝ միջուկային ծրագիրը կյանքի կոչելու համար:
Մանրամասները այստեղ`