
ՀՀԿ-ն Զարուհուն կվերաբերվի զգույշ. «Իրավունք»

«Իրավունքը» գրում է. 2014 թվականը դեռ չթևակոխած, որոշ քաղաքական գործիչներ արդեն իսկ հասցրել են գծել քաղաքական իրենց պայքարի միջոցները։ Դա առավել նկատելի է «ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի մոտ։ Վերջինս հայտարարել է, որ 2014 թվականը հռչակում է «ապստամբության տարի»։ «Իրավունքը» ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվել է, թե ԱԺ մեծամասնություն ներկայացնող խմբակցությունն ինչպես է պատրաստվում ճնշել այդ ապստամբությունը։ «Ապստամբությունը կանխելու ենք զգույշ և խնամքով, քանի որ կնոջ յուրաքանչյուր խոսքի պետք է վերաբերվել զգույշ և խնամքով»,- ասել է Հ. Սահակյանը։
Մանրամասները՝ «Իրավունք» պարբերականի այսօրվա համարում