
«Հրապարակ». «Սիվիլիթասն» ընդլայնվում է

«Հրապարակը» գրում է. «Սիվիլիթաս» հիմնադրամը, որի ստեղծումը կապվում է Վարդան Օսկանյանի անվան հետ, «փողերի լվացման» գործից հետո այլևս նախկին աշխույժը չէ։ Այդ աշխուժությունը, ըստ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների, փոխանցվել է Ստամբուլում վերջերս հիմնադրված նոր, ավելի մեծ գրասենյակին, ևս մեկ գրասենյակ առաջիկայում կհիմնադրվի Թբիլիսիում՝ տեղեկացրել է «Հրապարակի» զրուցակիցը։ «Հրապարակը» հիշեցնում է, որ պատգամավոր դառնալուց հետո Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դադարեցնում Է «Սիվիլիթասում» իր գործունեությունը՝ մնալով ընդամենը հիմնադրամի պատվո խորհրդի անդամ։ Ի դեպ, այս օրերին Բրյուսելում գտնվող Օսկանյանը բանակցում է Եվրոպայի ռեֆորմիստների ու պահպանողականների կուսակցության հետ ԲՀԿ անդամակցության շուրջ։
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում