
ՀՀԿ-ն «մաղում է» կուսակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. ՀՀԿ-ն ավարտում է կուսակցության հաշվառման գործընթացը։ Հատ-հատ «նայվել» են բոլոր կառույցների, ընդհանուր թվով՝ 161 հազար անդամները։ Ինչո՞վ է բացատրվում այդ երկարատև պրոցեսը, մանավանդ որ ոչ ընտրություն կա, ոչ էլ էքստրեմալ վիճակ՝ «Հրապարակ» օրաթերթը հարցրել է ՀՀԿ-ականներից մեկին։ «Իրեն հարգող ցանկացած կուսակցություն, պետք է տարին 1 անգամ հաշվառում անցկացնի»։ Ի՞նչ եք հաշվում։ «Կոշիկի չափից մինչև մազերի գույնը»,– պատկերագրել է նժդեհականը։ Հեչ մաղե՞լ եք։ «Մաղել ենք»։ Ինչքա՞ն։ «Բավականին»։ Նորմալներին երևի մաղել եք, կարիերիստ-քծնողներին՝ պահել։ «Մեր կուսակցությունում չկան կարիերիստներ»։
Մանրամասները «Հրապարակ» օրաթերթի այսօվա համարում