Բաժիններ՝

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին պատմել է, թե ինչու երեխաներ չունի

Մոլորակի ամենաազդեցիկ կանանցից մեկը, 59-ամյա հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին «The Hollywood Reporter»-ին տված հարցազրույցում պատմել է,  թե ինչու երեխաներ չունի:

Նա ասել է, որ չի ափսոսում իրեն կարիերային նվիրելու որոշման համար: «Եթե ես երեխաներ ունենայի, նրանք ինձ կատեին: Իմ կյանքում կան բաներ, որոնք կարող են վիրավորել, նրանք կարող էին տառապել դրանից»,-ասել է Ուինֆրին:

Նա նաեւ ավելացրել  է, որ չի երազել երեխաների մասին: «Իմ ընկերուհին արդեն յոթերորդ դասարնից գիտեր ինչ անուններով է կոչելու իր երեխաներին, այդ ժամանակ ես իմ երազներում ինձ պատկերացնում է Մարտին Լյութեր Քինգի դերում»,-պատմել է նա:

Նշենք, որ 2013 թ. հունիսին Ուինֆրին հինգերորդ անգամ գլխավորեց 100 ամենաազդեցիկ հայտնիների ցուցակը: Ուինֆրիի շուոն 25  տարի շարունակ եթեր է հեռարձակվել եւ մեծ ազդեցություն է ունեցել ամրիկյան փոփ- մշակույթի վրա: Նրա կարողությունը գնահատվում է  2,9 մլրդ դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս