
Ուկրաինան եւ Եվրամիությունը համաձայնեցրել են ասոցացման համաձայնագրի ստորագրման գործողությունները

Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինան եւ ԵՄ-ն պայմանավորվել են հետագա քայլերի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ֆյուլեի խոսքով` կողմերը պայմանավորվել են «ճանապարահային քարտեզի» պատրաստման վերաբերյալ: Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել օգտագործել խորհրդատվությունների երկկողմ մեխանիզմը, «որը կուղղվի ասոցացման համաձայնագրի իմպլեմենտացիայի հետ կապված խնդրահարույց բոլոր հարցերի վերլուծությանը»:
ԵՄ հանձնակատարը նշել է, որ տվյալ փուլում հարկավոր է օգնել Ուկրաինային ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում վստահությունը վերականգնելու հարցում: