Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում լավագույնը կրոնական ուղղվածության դպրոցներն են

Մեծ Բրիտանիայի կրթության նախարարության կողմից հրապարակված վարկանիշի համաձայն, երկրի տասը լավագույն դպրոցներից վեցը կրոնական ուղղվածություն ունեն: Ցուցակում ընդհանուր առմամբ նշվում է կրթության բարձր մակարդակ ունեցող ընդամենը 549 հաստատություն, որոնց  60%-ը կրոնական ուղղվածություն ունեն, գրում է «The Telegraph»-ը:

Ոլորտի փորձագետները կարծում են, որ առաջադիմության տարբերությունը պայմանավորված է կրոնական դպորցների կողմից աշակերտների ընտրության հարցում ներկայացվող բարձր պահանջներով:

Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ իրենց  դպրոցների արդյունավետությունը պայմանվորված է «քրիստոնեական արժեքներով», որոնք կան երեխաների մեջ եւ որոնք զարգացնում են իրենց ուսուցիչները:

Մեծ Բրիտանիայում պաշտոնապես գրանցված կրոնական ուսումնական հաստատություններից 242 –ը պատկանում են անգլիկան, 81-ը` կաթոլիկ եկեղեցուն, երեքը` ընդհանուր քրիստոնեական ուղղվածություն ունեն, իսկ երկուսը հրեական են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս