Բաժիններ՝

Միգրանտներն աշխատավայրում պետք է ռուսերեն խոսեն. Պետդումայի պատգամավորներ

ՌԴ Պետդումա է ներկայացվել օրենքի նախագիծ, որն արգելում է  Ռուսաստանում աշխատող օտարերկրացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի ժամին եւ աշխատավայրում խոսել  ուրիշ լեզվով: «ՌԴ պետական լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների հեղինակները լիբերալների խմբակցության պատգամավորներն են:

Խորհրդարանականները համոզմունք են հայտնել, թե Ռուսաստանում պայմանագրով աշխատող օտարերկրացիները հաճախ ռուսերենին չեն տիրապետում եւ աշխատավայրում խոսում են իրենց «մայրենի լեզվով», ինչն առաջացնում է «տեղի բնակչության դժգոհությունը»:  Հեղինակները վկայակոչել են եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի փորձը, որտեղ, ըստ նրանց,  համապատասխան իրավական ակտեր վաղուց են ընդունվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս