ԱՄՆ պետդեպարտամենտը գոհունակություն է հայտնել Դավութօղլուի կողմից Երևան այցելելու որոշման կապակցությամբ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը գոհ է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն որոշել է այցելել Երևան, ինչը կարող է հող ստեղծել տարածաշրջանի առաջնորդների միջև երկխոսության կայացման համար:

Պսակիի խոսքերով՝ ԱՄՆ-ը կողմ է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Հայաստանը վավերացնեն հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, բացվի հայ-թուրքական սահմանը և ամրագրվեն հարևան երկրների հարաբերությունները.

«Ելնելով դրանից՝ մենք աջակցում ենք (Դավութօղլուի երևանյան) այցին, և հուսով ենք, որ առաջընթաց կգրանցվի հարաբերությունների կարգավորման գործընթացում»: Հիշեցնենք, որ Դավութօղլուն արդեն իսկ ժամանել է Երևան:

Տեսանյութեր

Լրահոս