Մաքսային միության մեջ Հայաստանի մտնելը ծանր հարված կհասցնի ավտոմեքենաների վրացական բիզնեսին
Business Грузия-ի փոխանցմամբ՝ եթե Հայաստանը մտնի Մաքսային միության (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) մեջ, ապա դա կարող է ծանր հարված հասցնել ավտոմեքենաների վրացական բիզնեսին: Այս մասին հայտարարել է IAA Motors ընկերության տնօրեն Իրակլի Կուխիանիձեն.
«Մաքսային միության մեջ մտնելն ինքնաբերաբար կհանգեցնի Հայաստանի համար մաքսային հարկի թանկացմանը: Մենք մեքենաներ ենք բերում ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Ճապոնիայից, որոնց 50 տոկոսը վերաարտահանվում է Հայաստան:
Մաքսազերծման թանկացումը բացասաբար կազդի վաճառքի ցուցանիշների վրա: Ժամանակին Մաքսային միության մեջ Ղազախստանի մտնելը մեծ հարված է հանդիսացել ընկերության համար»:
Նշվում է, որ Հայաստանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրելու է Մաքսային միության մեջ մտնելու «ճանապարհային քարտեզը»: