ԱՄՆ-ում ռուս դիվանագետներին կասկածել են լրտեսական գործունեությամբ զբաղվելու մեջ. CNN
Ամերիկյան CNN հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանությունները մի շարք ռուս դիվանագետների կասկածել են լրտեսական գործունեությամբ զբաղվելու մեջ, որոնք ավելի վաղ մեղադրվել են բժշկական ապահովագրվածության հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ:
Այս մասին հայտնել են Հետաքննությունների դաշնային բյուրոյում (FBI) եղած անանուն աղբյուրները: Թեև դիվանագետներին վաղուց էին կասկածում լրտեսական գործունեության մեջ և նրանց նկատմամբ սահմանվել էր հսկողություն, չէր հաջողվել հավաքել բավականաչափ քանակությամբ ապացույցներ:
Դրա համար էլ ԱՄՆ արդարադատությաննախարարությունը նրանց նկատմամբ մեղադրանքներ չէր ներկայացրել տվյալ կետով: Աղբյուրը չի հայտնել, թե որքան դիվանագետի են մեղադրում լրտեսության մեջ: Դեկտեմբերի 5-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները 25 ռուս գործող և ու նախկին դիվանագետների, ինչպես նաև նրանց 24 կանանց մեղադրել էր մեքենայություններ կատարելու մեջ:
Այդ անձինք ապօրինի ստացել են արտոնյալ բժշկական ապահովագրություն, ինչն իրականացվել է սոցիալապես անապահով մարդկանց համար նախատեսված Medicaid ծրագրի օգնությամբ: ԱՄՆ-ի իշխանությունների կարծիքով՝ 2004-2013 թվականներին նրանց գործողությունների պատճառած վնասը կազմել է գրեթե 500.000 դոլար: