
Քեթրին Էշթոնն այս շաբաթ կմեկնի Ուկրաինա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիավանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն այս շաբաթ մեկնելու է Կիև՝ օգնելու համար գտնել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիները: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը:
Վերջինս նման հայտարարություն տարածել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև անցկացված բանակցությունների արդյունքներով:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և մյուս շրջաններում նոյեմբերի 21-ից չեն դադարում բողոքի զանգվածային ակցիաները՝ կապված Ուկրաինայի կառավարության կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը կասեցնելու հետ: