ԵՄ-ի և ՀՀ-ի միջև վիզաների տրամադրումը դյուրացվում է

Այսօր ուժի մեջ մտավ 2012 թ.դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասինԱզգային ժողովի որոշումը:    Ինչպես գրում է Փաստինֆոն, համաձայնագրով Հայաստանի քաղաքացիների համար նախատեսվում են շենգենյան գուտու երկրների մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր:    Պարզեցված ընթացակարգ է նախատեսվում՝ Հայաստանի քաղաքացիների բավականին լայն կատեգորիաների, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի, արվեստի գործիչների, բուժվելու նպատակով մեկնողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրամիության երկրներում գրանցված հայկական համայնքային կառույցների հրավերով մեկնողների, Եվրամիության երկրներում օրինական բնակություն ունեցող մերձավոր ազգականներին այցելելու համար:    Նշված կատեգորիաների Հայաստանի քաղաքացիների համար նախատեսվում է մեկ, երկու և հինգ տարով բազմակի մուտքի, շենգենյան մուտքի վիզայի տրամադրում` ըստ անհրաժեշտության:    Նախատեսվում է նաև նվազեցնել շենգենյան մուտքի վիզայի գինը` 60 եվրոյից 35 եվրոյի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031