Բաժիններ՝

Եմենի ՊՆ-ի վրա կատարված հարձակման հետևանքով զոհերի քանակը հասել է 52-ի (տեսանյութ)

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ին Եմենի պաշտպանության նախարարության շենքերի համալիրի վրա իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 52-ի:

Զոհվածների թվում են նաև հայտնվել ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկված զինվորական հոսպիտալի աշխատակիցներն ու հիվանդները, այդ թվում նաև օտարազգիները. երկուական բժիշկ Գերմանիայից ու Վիետնամից, բուժքույրեր Հնդկաստանից ու Ֆիլիպիններից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվածների թվում կա նաև վենեսուելացի մեկ բժիշկ:

Եմենի իշխանությունների գնահատմամբ՝ ահաբեկչական հարձակման հետևանքով վիրավորվել է 162 մարդ, որոնցից 9-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ընդգծվում է, որ ահաբեկչական հարձակումը համընկել է Եմեն ամերիկյան ռազմական պատվիրակության այցի հետ: Տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս