Բաժիններ՝

Ահաբեկիչները ներթափանցել են Եմենի պաշտպանության նախարարության տարածք. Al Arabiya

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող Պաշտպանության նախարարության տարածքում մարտեր են ընթանում անվտանգության ուժերի ու ահաբեկիչների միջև: Հարձակման են ենթարկվել նաև հոսպիտալն ու ռազմական երկու այլ հիմնարկ:

Առկա տվյալներով՝ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկով լեցուն ավտոմեքենայով մոտեցել է համալիրի կենտրոնական դարպասների մոտ և գործի է դրել պայթուցիկ սարքը: Դրանից անմիջապես անց Եմենի զինծառայողների հագուստով զինյալները մուտք են գործել գերատեսչության տարածք:

Հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ: Դեպքի վայր են բերվում բանակային ու ոստիկանական ստորաբաժանումներ, ինչպես նաև բժիշկներ, որոնց աշխատանքը բարդացնում է շարունակվող փոխհրաձգությունը: Ականատեսների վկայությամբ, Պաշտպանության նախարարության շենքին հասցվել է զգալի վնաս:

Ահաբեկչական որևէ խմբավորում դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Եմենի հարավում ու արևելքում գործում է «Ալ-Քաիդայի» մասնաճյուղը՝ «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031