Բաժիններ՝

ՀՀԿ նիստն ուղեկցվել է բողոքի ակցիայով

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը ուղեկցվում է բողոքի ակցիայով: Մայրաքաղաքի Բուզանդի փողոցի բնակիչները հավաքվել են Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց: Նրանք ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել են, որ նախորդ շաբաթ կառավարության որոշումը, համաձայն որի նրանց հատկացվելու է բնակարան Փոքր Կենտրոնում, չի գոհացնում:

Բնակիչներին ընդամենը մի քանի վայրկյանով նիստից առաջ մոտեցել է  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վաչե Գաբրիելյանը կմոտիկանա»,- ասել է Տիգրան Սարգսյանը եւ արագ հեռացել: Բնակիչները ի պատասխան հայտարարել են, որ Վաչե Գաբրիելյանը չի կարողանա բավարարել, եւ որ ուզում են խնդրի մասին անձամբ իր հետ խոսել»: «Շատ լավ, եթե ինքը ձեզ չբավարարի»,- նորից կրկնել է  Տիգրան Սարգսյանը ու հեռացել:

Շուտով բնակիչներին մոտեցավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով, սակայն, հայտարարել է, որ գնային քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ ինքը չունի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս