Դատական հայց են ներկայացնելու «Что? Где? Когда?» հեռուսատախաղի դեմ
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել, որով տեղեկացնում է, որ ինքը և Անահիտ Բախշյանը պատրաստվում են դատական հայց ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Что? Где? Когда?» հեռուսատախաղի դեմ:
«Ես և իմ գործընկեր Անահիտ Բախշյանը որոշել ենք դատական հայց ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Что? Где? Когда?» հեռուսատախաղի դեմ՝ հեռարձակողից եւ կազմակերպիչից պահանջելով խաղի հայերեն լեզվով վարում եւ հեռարձակում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում: Իբրեւ նախաձեռնողներ` կոչով դիմում ենք բոլոր այն քաղաքացիներին, մտավորականներին, ովքեր հայցադիմումին միանալու ցանկության կունենան, աշխատանքային ժամերին կապվել մեզ հետ՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հեռախոսահամարներով՝ 51-41-60, թողնել հեռախոսահամարները եւ անուն ազգանունները հետադարձ կապի համար: Քիչ անց կստեղծվի նաեւ ֆեյսբուքյան խումբ, որտեղ առաջիկա օրերին քննարկման կդրվի հայցադիմումը»,- ասված է հայտարարության մեջ: