
Աիդա Սարգսյանն ամուսնալուծվե՞լ է

esem.am-ի փոխանցմամբ` վերջերս երգչուհի Աիդա Սարգսյանը հարցազրույց էր տվել, որում խոսել էր ընտանեկան կյանքի մասին, սակայն դրանից կարճ ժամանակ անց լուրեր են տարածվել, թե երգչուհին բաժանվել է ամուսնուց:
Խոսակցություների իսկությունը պարզելու համար կայքի թղթակիցը զանգահարել է երգչուհուն: Հարցը նյարդայնացրել է երգչուհուն. Աիդա Սարգսյանն էլ, ինչպես շատ հայտնիներ, պատրաստակամ չէր խոսելու կյանքի այս դրվագի մասին:
«Չեմ հասկանում, իմ կյանքն ու՞մ է հետաքրքիր: Թող լուրերը պարզաբանեն նրանք, ովքեր տարածել են դրանք, իրենք երևի ավելի լավ կիմանան,- ասել է երգչուհին, իսկ երբ ասվել է որ զանգահարել են իրեն, որպեսզի հավաստի տեղեկություն գրվի, պատասխանել է,- եկեք այդ թեմայով հաջողություն մաղթենք իրար»:
Մանրամասները այստեղ`