
Ինչո՞ւ է պարապուրդի մատնվել 150 աշխատող ունեցող գործարանը

tesankyun.am-ի փոխանցմամբ` շուրջ 150 աշխատող ունեցող Իջեւանի բենտոնիտ կոմբինատը արդեն մի շաբաթ չի աշխատում:
«Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԸԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանն ասել է, որ պատճառը Սարիգյուղի տարածքում գտնվող բենտոնիտային կավերի հանքավայրի հետ կապված խնդիրն է: Այն առնչվում է հանքավայրի կադաստրային տվյալներին, հանքավայրի շահագործման լիցենզիային:
Կայքի տեղեկություններով, կոմբինատի աշխատողները ստորագրություններ են հավաքել: Նրանք պատրաստվում են նամակով դիմել երկրի նախագահին եւ վարչապետին, որպեսզի գործարանի անխափան աշխատանքի համար խոչընդոտներ չստեղծվեն: Մարտիրոս Թոփալյանն ասել է, որ գործարանի աշխատակիցները ստորագրահավաք են նախաձեռնել , քանի որ մտահոգված էին գործարանի չաշխատելու վերաբերյալ: Նա վստահեցրել է, որ խնդիրը կլուծվի առանց այդ նամակների եւ եկող տարեսկզբից ձեռնարկությունը կաշխատի: