Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Վարդան Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել hraparak.am-ի աշխատակից Վարդան Մինասյանի նկատմամբ ոստիկանություն բերման ենթարկելիս բռնություն գործադրելու վերաբերյալ:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասված է. «Որոշ լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել «hraparak.am»-ի թղթակից Վարդան Մինասյանին ոստիկանություն բերելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ հրապարակման առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»:

Հիշեցնենք, որ ըստ hraparak.am-ը գրել է, որ Վարդան Մինասյանը պատմել է. «Երբ Մաշտոցի պողոտայի վրա նա փորձել է նկարահանել Լևոն Բարսեղյանին ոստիկանական մեքենա նստեցնելու գորոծողույթունը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մեր թղթակցից խլել է տեսագրող սարքը և նրան նույնպես բռնությամբ նստեցրել` ոստիկանական մեքենան։ Ավտոմեքենայի մեջ հսկողությունից դուրս մնացած ոստիակններից մեկը խփել է Վարդան Մինասյանի դեմքին։

Այնուհետև վերջինիս մոտ 30 հոգու հետ տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն, ձեռնաշղթաներ հագցրել։ Մեր հետ զրուցելու պահին Վարդանի ձեռքերը շղթայված էին, նա խնդրել էր փոքր ինչ թուլացնել կամ հանել ձեռնաշղթան՝ նրան պատասխանել էին, որ բանալի չունեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս